Քաղաքականություն

ԿԸՀ-ն մերժեց «Արդար Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի գրանցումը

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն մերժեց «Արդար Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի գրանցումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԸՀ նիստում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման հարցի քննարկմանը ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանն ասաց. «Կուսակցության կողմից ներկայացված ցուցակում ունեցել ենք մեկ թեկնածուի մասով բացթողում, որին ԿԸՀ-ի կողմից տրամադրվել է 48 ժամ՝ բաղթողումը լրացնելու համար: Բացթողումը ընտրական ցուցակի 13-րդ հերթական համարի թեկնածու Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցման վերաբերյալ էր, որի փաստաթղթերի փաթեթում բացակայում էր հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքը: 48 ժամը լրացել է, տեղեկանքը չի ներկայացվել: Ուստի ԿԸՀ-ին առաջարկվում է ցուցակի 13-րդ համար Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցումը մերժել»:

Կուսակցության լիազոր ներկայացուցիչը ներկա չէր նիստին: Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցումը մերժելու մասին ԿԸՀ որոշման նախագիծը ստացավ 7 «կողմ» ձայն ու ընդունվեց:

Կուսակցության ցուցակն այլ թերություններ չուներ, արդյունքում գրանցվեց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում