Քաղաքականություն

«Արդար Հայաստան»-ը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակները

2 րոպեի ընթերցում

«Արդար Հայաստան»-ը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արդար Հայաստան» կուսակցությունը մայիսի 26-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության անդամ Դավիթ Կարապետյանն ասաց, որ նախընտրական ցուցակում ընդգրկված են 85 անձ։

«Մուտք արեցինք բոլոր պահանջվող փաստաթղթերը։ Ցուցակի մեջ ներգրավվել են մարդիկ, ովքեր պրոֆեսորներ են, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ, մանկավարժներ, լեզվաբաններ, դիվանագետներ»,- ասաց Դավիթ Կարապետյանը։

Հարցին, թե արդյոք կոալիցիա կկազմե՞ն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ընտրվելու դեպքում, Կարապետյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ոչինչ չեն բացառում, սակայն մինչև այս պահը որևէ դաշինք չեն ունեցել, մասնակցելու են առանձին որպես «Արդար Հայաստան» կուսակցություն։

«Մեր շանսերը գնահատում ենք շատ բարձր, մարտական ենք տրամադրված, վճռական ենք, հասկանում ենք, թե ինչի համար ենք մասնակցում՝ ոգևորված լինելով, որ մենք այն ուժն ենք, որն ի զորու է իր գիտելիքներով, փորձով, պրոֆեսիոնալիզմով պետական շահը առաջ տանել»,- ասաց Կարապետյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում