Կամերային նվագախումբը և Արեգ Նավասարդյանը կներկայանան «Տարվա եղանակներ» խորագրով համերգով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Վահան Մարտիրոսյան) դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ հանդես կգա համերգային ծրագրով: Որպես մենակատար ելույթ կունենա ջութակահար Արեգ Նավասարդյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տարվա եղանակներ» խորագրով երեկոն տեղի կունենա մայիսի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Ծրագրում Ա. Վիվալդիի «Տարվա եղանակներ» և Սիմֆոնիա սոլ մաժոր ստեղծագործություններն են:

Արեգ Նավասարդյանը միջազգային մրցույթների դափնեկիր է. Դեմիդովսկու անվ. 8-րդ մրցույթ (Եկատերինբուրգ, 2019, 2-րդ մրց.),New York International Artists Competition(ԱՄՆ, 2014, 2-րդ մրց.),American Protégé International Competition(ԱՄՆ, 2013, 1-ին մրց): Մասնակցել է տարբեր համերգների և փառատոնների Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ավստրիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում և ԱՄՆ-ում (Carnegie Weill Hall), Ջենովայում (Teatro Carlo Felice), ինչպես նաև UNESCO-ի կազմակերպած համերգներին:

Արեգ Նավասարդյանը վարպետության դասեր է առել Շլոմո Մինցից, Բորիս Կուշնիրից, Միհաելա Մարտինից, Պավել Վերնիկովից, Քշիշտոֆ Վեգրժինից, Դեյվիդ Չերոնիից, Զախար Բրոնից, Վիկտոր Դանչենկոյից և այլ հայտնի երաժիշտներից:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում