Արտակ Թովմասյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Տիկնայք և պարոնայք, հարգելի հայրենակիցներ, քաղաքական կեղտոտ խաղերով, ընտրություններով և քարոզչությամբ տարված քաղաքական գործիչներ,

Իմ այս խոսքն իր բովանդակությամբ մի փոքր կտարբերվի այս օրերին քաղաքական այրերի կողմից հնչեցվող ելույթներից։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, արտաքին վտանգները, Հայաստանի ներքին քաղաքական պայմանավորվածությունները, դիտարկելով հնարավոր բոլոր զարգացումները, ունեմ համոզմունք, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը վտանգավոր է։

Այն իր մեջ պարունակում է ռիսկեր` արտաքին վտանգներից ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ։

Ես այդ մասին քանիցս հայտարարել եմ իմ նախորդ ելույթներում և կոնկրետ շեշտադրումներով հայտնել եմ, թե այս ընտրությունները ինչ վտանգների առաջ են կանգնեցնելու մեր պետությունն ու պետականությունը։ Ինձ համար աթոռն ու պաշտոնը երբեք նշանակություն չունեն և չեն էլ ունեցել, ես դրանց ձգտելու ոչ մի շարժառիթ չունեմ։ Կրկնում եմ ևս մեկ անգամ, պատերազմի բոհով անցած և չավարտված պատերազմի պայմաններում գոյության կռիվ տվող մեր պետությունը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների։

Այսօր մենք պետք է մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրները լուծենք, ոչ թե ինտրիգներ հյուսենք մեկս մյուսի հանդեպ ու կրկին բաժանվենք այս կամ այն գաղափարական թիմերի։ Ահա թե ինչու՝ առաջարկում եմ վեր կանգնել մասնատվածությունից, թոթափել ատելությունն ու չարությունը։

Մենք պետք է շատ սթափ գիտակցենք մեր պետության և պետականության, մեր ազգի առջև ծառացած իրական ռիսկերը, սպառնալիքները և այս ճակատագրական պահին տարբերենք առաջնայինը երկրորդայինից։

Ես դա հասկանում եմ և չեմ ցանկանում մասնակիցը դառնալ այդ «խրախճանքին»։

Եկե՛ք համախմբվենք, եկե՛ք պայքարենք մեր պետականությունը պահելու, զարգանալու համար և պարզապես անշահախնդիր սիրենք մեր հայրենիքը։

Վստահ եղե՛ք, որ Միասին Մենք Կարող ենք»։

Հայերեն

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում