Հարոյանի գոլն օգնել է «Աստանա»-ին հաղթանակ տոնել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում «Աստանա»-ն արտագնա խաղում մրցել է «Կայսար»-ի հետ և առավելության հասել 5:2 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Աստանա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլի հեղինակ 37-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Աստանա»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ավելի վաղ լուրեր կային, որ Հարոյանը 3 տարվա պայմանագիր կստորագրի իսպանական «Կադիս»-ի հետ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, կարող է տեղափոխվել Լա լիգա և համալրել «Կադիս»-ի շարքերը: Բացի «Կադիս»-ից, մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են հայ պաշտպանի ծառայություններով: Վարազդատ Հարոյանը ձմռանն էր միացել ղազախական «Աստանա»-ին` հեռանալով ռուսաստանյան «Տոբոլ»-ից: Հայ պաշտպանը Ղազախստանի այս առաջնությունում մասնակցել է 8 խաղի և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

Հայերեն

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն