Լրագրող Զոհրաբ Ըռքոյանը լուսանկարներով ներկայացրեց Քաշաթաղի մշակութային ժառանգությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լրագրող, լուսանկարիչ, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարները, որոնցում արտացոլված է հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը, ներկայացված են «Հայկական Քաշաթաղ» խորագրով ցուցահանդեսում:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 18-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զոհրաբ Ըռքոյանը ցավով հիշեցրեց, որ լուսանկարներում պատկերված հուշարձաններն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են: Նա խոստովանեց, որ վախենում է՝ հակառակորդը վերացնի հայկական մշակութային ժառանգությունը: «26 տարի շարունակ աշխատել եմ Քաշաթաղում: Աշխատել եմ կրթության վարչությունում. դպրոցներ էինք հիմնում, հետո շրջանային թերթի գլխավոր խմբագիրն էի: Այցերով հաճախ էի լինում շրջանի տարբեր վայրերում և լուսանկարում, ուսումնասիրում մեր ժառանգությունը, ռեպորտաժներ պատրաստում: Հենց այդ ընթացքում էլ ծնվեց այս շարքը: Սա իմ արխիվի տասը տոկոսն է միայն: Մեծ մաս են կազմում հատկապես խաչքարեր, տապանաքարեր պատկերող աշխատանքները»,-նշեց նա:

Զոհրաբ Ըռքոյանը տեղեկացրեց՝ լուսանկարները ներկայացնելու են նաև ՀՀ մարզերում: Հնարավոր է՝ ապագայում ցուցահանդեսով ներկայանան նաև Արցախում:

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի խոսքով՝այս տարի պիտի նշվեր Քաշաթաղի ազատգրման 29-ամյակը, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Նա պատմեց, որ թանգարանն իրականացրել է «7 սարի հետևում» նախագիծը, որի նպատաակը երիտասարդներին հայրենաճանաչության մղելն էր: Ծրագիրը մեծ արձագանք է ստացել. շուրջ 5 հազար մասնակից են ունեցել, այդ թվում՝ Արցախից, մասնավորապես Քաշաթաղի շրջանից: Հինգ ամիս տևած ծրագրի արդյունքում տասը հաղթող է հայտարարվել, նրանցից մեկը Քաշաթաղի շրջանից է եղել: «Ի սկզբանե որոշված էր ընտրել տարածք և հաղթող խմբին ուղղորդել այնտեղ՝ տեղում ծանոթանալու հուշարձաններին: Պատահաբար ընտրվել էր Քաշաթաղը: Ցավոք, զարգացումներն այնպես եղան, որ Քաշաթաղում լինելու փոխարեն այսօր ստիպված ենք Քաշաթաղը ժամանակավոր տեղափոխել թանգարան՝ լուսանկարների տեսքով»,-ասաց Անի Եղիազարյանը:

Հայերեն

Հայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետ

Տիգրան Մեծի պողոտայի աջ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ ժամանակավորապես կարգելվի մեքենաների կայանումը

Հայաստանը երբեք չի բարձրացրել 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը. Փաշինյան

Կոսովոյի նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Բացահայտ թալանչիները կարողացել են խուսափել պատասխանատվությունից. Նիկոլ Փաշինյան

Լիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. Նաուսեդա

Հայաստանը և «Tour of Armenia»-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Մոլդովան ԵՄ ընդլայնման հեռանկարում գտնվող երկրների շարքում է. Moldpres

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը. որոշումը հրապարակվել է