Բաբաջանյանը վստահեցնում է՝ իր կուսակցությունը մասնակցել է ԸՕ փաթեթի քննարկումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը վստահեցնում է, որ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը մասնակցել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մշակման, քննարկման աշխատանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում փաթեթի քննարկմանը:

«Մեր կուսակցությունը մասնակցել է քննարկումներին՝ որպես արտախորհրդարանական ուժ, և մենք աջակցել ենք այս փոփոխություններին: Եվ ես այստեղ կողմ եմ քվեարկելու»,-ասաց նա:

Անդրադառնալով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ ընտրություններին քվեարկելու հնարավորություն չունենալու հարցին՝ պատգամավորը նշեց, որ այդ հարցով բազմաթիվ դիմումներ են գրել: «Այո, մենք հիմա չենք դիտարկում այդպիսի հնարավորություն, բայց ինչ-որ պահի չափազանց կարևոր է, որ կարողանանք այս խնդրին լուծում գտնել: Իհարկե ռիսկերը կան, բայց այդ ռիսկերը պետք է կառավարել, պետք է ընդունակ լինենք մեր քաղաքացիներին ևս ընտրելու իրավունքով օժտել»,-ասաց Բաբաջանյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը դժգոհել էր, թե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթի վերջնական տարբերակը չի քննարկվել քաղաքական ուժերի հետ, հանրային քննարկման չի դրվել:

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Դրա ընդունման դեպքում, ի թիվս այլ փոփոխությունների, էապես նվազեցվելու է Ազգային ժողովի պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը: Նախագծերիփաթեթը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը, այն ստացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական կարծիքը:

Հայերեն

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա

Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի

ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան