ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավարը դատապարտեց Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը դատապարտեց Երևանում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հովհաննիսյանն այս հարցին անդրադարձավ խորհրդարանի նիստի ընթացքում:

«Անհարիր եմ համարում հնդիկ ազգի հոր նկատմամբ հնչող անհարգալից, վիրավորական արտահայտությունները, որոնք անընդունելի են: Խստորեն դատապարտում եմ Մահաթմա Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը»,- ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ այլատյացությունը Հայաստանում տեղ չունի և որոշ խմբեր փորձ են կատարում սեպ խրել երկու երկրների բարեկամական հարաբերությունների մեջ:

«Մենք դա թույլ չենք տալու: Ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանի գործող իշխանությունն ամուր կանգնած է հայ-հնդկական հարաբերությունների դիրքերում»,- նշեց պատգամավորը:

Ապրիլի 29-ին ԶԼՄ-ներում հրապարակումներ էին եղել, որ պղծել են Մահաթմա Գանդիի արձանը: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզել էր, որ վնասել են Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանը և պատվանդանը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը մայիսի 3-ին բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:

Հայերեն

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված