Մենք այստեղ ենք օգնելու և աջակցելու համար. Լիտվայի ԱԳ նախարարը` հայաստանյան այցի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Երևանում և զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մեծ պատիվ է և շատ հաճելի է այսօր լինել այստեղ, զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ: Կարող եմ ասել, որ 30 տարի առաջ, երբ չափազանց ծայրահեղ ծանր պահեր էին Հայաստանի համար, մենք միասին էինք այդ ժամանակահատվածում և այսօր էլ պատրաստ ենք բավարարել կարիքները»,- ասաց նախարարը:

Լիտվայի ԱԳ նախարարն անդրադառնալով Հայաստան կատարած այցի նպատակներին, նշեց, որ այստեղ են օգնելու և աջակցելու համար:

«Հիմնական ուղերձն այստեղ լինելու կայանում է նրանում, որ մենք այստեղ ենք օգնելու, աջակցելու համար և մենք կցանկանայինք նաև ակնկալել ԵՄ-ից աջակցության ավելի ընդարձակ մեխանիզմներ: Կարծում եմ` մենք կարող ենք գտնել ճանապարհներ այդ աջակցությունն ընդլայնելու համար, թե' քաղաքականապես, թե' մարդասիրական տեսանկյունից կամ տնտեսապես: Կարծում եմ, որ կարելի է խորացնել այդ համագործակցությունը, ընդլայնել տրամադրվող աջակցությունն ու հնարավորությունները»,- նշեց Լանդսբերգիսը:

Գաբրիելյուս Լանդսբերգիսը հավելեց, որ այս ճանապարհին, հավանաբար, անհրաժեշտ է հստակ ներկայացված ուղերձ պաշտոնական Երևանի կողմից:

«Կարծում եմ, այդ դեպքում կգտնվեն ավելի շատ բարեկամներ եվրոպական պաշտոնական մայրաքաղաքներում և Բրյուսելում, որ պատրաստ կլինեն ձեզ աջակցել»,- ասաց Լիտվայի Արտաքին գործերի նախարարը:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:

Հայերեն English Русский

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել