Հայաստանը մեծապես գնահատում է պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային և անկողմնակալ դիրքորոշումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեծապես գնահատում է պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային և անկողմնակալ դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ համատեղ հայտարարությանը՝ հանդիպումից հետո:

Միրզոյանը նախ ասաց. «Այսօր մենք ոգեկոչում ենք 1.5 մլն հայերի հիշատակը, որոնք սպանվեցին միայն նրա համար, որ հայ էին և քրիստոնյա: Այսօր այդ իրադարձությունների 106-րդ տարելիցն է, թեև այդ իրադարձությունը մեկ տարով չի սահմանափակվել»:

Նա նշեց, որ այսօր նաև Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և դատապարտման 20-րդ տարեդարձն է՝ հիշեցնելով, որ այդ գործընթացը նախաձեռնել է Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահ Ժակ Շիրակը: Միրզոյանը խորհդաշնական համարեց, որ Սենատի նախագահ Լարշեի պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի բացահայտ աջակցությամբ սանձազերծված պատերազմից հետո: «Ուստի այս այցը մենք գնահատում ենք որպես համերաշխության և աջակցության հստակ ուղերձ՝ մեր բարեկամ Ֆրանսիայի կողմից նաև այս համատեքստում: Մենք մեծապես գնահատում ենք պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային և անկողմնակալ դիրքորոշումը»,-ասաց ԱԺ նախագահը:

Միրզոյանը հիշատակեց 2020-ի նոյեմբերի 25-ին ձայների աննախադեպ լայն աջակցությամբ ընդունված ԼՂ-ի ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձևը: Սենատի այդ բանաձևին հաջորդել էր Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած նմանատիպ բանաձևը: Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Սենատի նախագահին՝ բանաձևը Սենատի օրակարգում ներառելու համար, ապա դրական եզրակացություն տալու համար անվանապես շնորհակալություն հայտնեց Սենատի անդամներին, որոնք պատվիրակության կազմում էին:

Ըստ Միրզոյանի՝ այդ բանաձևի ընդունումն անկասկած կարևոր նշանակություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ամրապնդման հարցում, ինչպես նաև Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում՝ որպես արցախահայության անվտանգության կարևորագույն երաշխիք: «Այն նաև սթափեցնող ուղերձ է՝ ուղղված Թուրքիային և Ադրբեջանին, որտեղից հակահայ, հայատյաց, ռազմատենչ հայտարարությունները չեն դադարում առ այսօր»,-ասաց ԱԺ նախագահը:

ՖրանսիայիՀանրապետությանՍենատինախագահԺերարԼարշեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ-ում ընդգծվել է, որ քաղաքացիական անձանց և ռազմագերիների պահպանումը և նրանց քաղաքական սակարկությունների համար պատանդի վերածումն անընդունելի է և հակասում է բոլոր հնարավոր միջազգային իրավունքի նորմերին:

Ֆրանսիական պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:

Հայերեն English

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր