Քաղաքականություն

Մենք վստահություն ենք տածում Հայաստանի ժողովրդավարության հանդեպ. Ֆրանսիայի Սենատի նախագահ

2 րոպեի ընթերցում

Մենք վստահություն ենք տածում Հայաստանի ժողովրդավարության հանդեպ. Ֆրանսիայի Սենատի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան Հայաստանին ժողովրդավարության հանդեպ վստահություն է տածում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ՀՀ ազգային ժողովում Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությանը:

«Մենք վստահություն ենք տածում Հայաստանի ժողովրդավարության հանդեպ, որը Ձեզ առանձնահատուկ տեղ է հատկացնում այս տարածաշրջանում: Ժողովրդավարություն, որը մեծ փորձությունների ենթարկվեց, ոտնահարվեց, բայց այնուամենայնիվ, դուք շարունակում եք կանգնած մնալ»,- ասաց Ֆրանսիայի Սենատի նախագահը:

Սենատի նախագահը շեշտեց՝ վստահ են նաև հայ ժողովրդի անկախության ոգու նկատմամբ: «Ազատատենչություն, որն արտահայտվել է նաև հայկական ծագում ունեցող ֆրանսիացների կողմից, որոնք մեր կողքին էին այն պահին, երբ Ֆրանսիան կարիք ուներ ոտքի կանգնելու և ազատությունը վերագտնելու»,- նշեց նա:

Ֆրանսիական պատվիրակությունը Սենատի նախագահի գլխավորությամբ ԱԺ-ում էր: Նրանք հանդիպում են ունեցել ԱԺ նախագահի, պատգամավորների հետ: Դրանից հետո ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Ֆրանսայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ խոսելով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի, Արցախի պատերազմից հետո ռազմագերիների անհպաղ վերադարձի և այլ հարցերի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում