Միջազգային

Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում. Սեդա Ազնավուրը՝ Հայոց ցեղասպանության մասին

1 րոպեի ընթերցում

Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում. Սեդա Ազնավուրը՝ Հայոց ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ երգչուհի և դերասանուհի Սեդա Ազնավուրը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին գրառում է արել «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում՝ նշելով, որ ցեղասպանության զոհերը հավերժ կմնան մարդկանց սրտերում:

«1975 թվականի ապրիլի 9-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 148 բանաձևը, որն ապրիլի 24-ը հռչակում է, որպես «Մարդկային անմարդկայնության ազգային օր»: Բանաձևում ընդգծվում են ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության զոհերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիշեցրել է Ազնավուրն ու հավելել, որ զոհերը հավերժ կմնան իրենց սրտերում:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում