1.5 մլն հայ մարդկանց բնաջնջումը ժխտողները չեն կարող այլևս հանդուրժվել. Եվրախորհրդարանի պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի պատգամավոր Ալեսանդրո Պանցան եվրոպական հաստատություններում պաշտոն զբաղեցնող անձանց հորդորում է անել այնպես, որ 106 տարի առաջ Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայ մարդկանց բնաջնջումը ժխտողներն այլևս չհանդուրժվեն: Պատգամավորն այս մասին ասել է «Արմենպրես»-ին փոխանցած իր տեսաուղերձում:

«Սիրելի՛ հայ ընկերներ, ապրիլի 24-ը Օսմանյան Կայսրությունում 1,5 միլիոն կոտորված քրիստոնյա հայերի ցեղասպանության հիշատակման օրն է։ Չնայած այս փաստին, չնայած նրան, որ շատ տարիներ են անցել, դեռևս ինչ-որ մեկը ասում է, որ այն տեղի չի ունեցել։ Այդ մեկը Թուրքիան է, բռնապետ Էրդողանն է, այն երկիրն է, որը ժխտում է, որ Հայոց ցեղասպանությունը երբևիցե տեղի է ունեցել։ Ինձ նմանները, ովքեր այս հաստատություններում են, Եվրոպական հաստատություններում են, պետք է օգտագործեն իրենց դերը, իրենց աշխատանքը այս ամենին վերջ տալու համար, համոզվելու համար, որ նրանք, ովքեր ժխտում են մեկ ու կես միլիոն մարդկանց բնաջնջումը, չեն կարող այլևս հանդուրժվել»,- նշել է պատգամավորը:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Իտալիայի Պատգամավորների պալատը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։

Հայերեն English Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ