Կայացել է գործող և վետերան ֆուտբոլիստներին աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացել է գործող և վետերան ֆուտբոլիստներին աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հիմնադրամի ստեղծման վերաբերյալ որոշումը կայացվել էր ՀՖՖ 20-րդ տարեկան ժողովի ժամանակ: Հիմնադրամի շահառուներն են գործող և վետերան ֆուտբոլիստները, նախկին և ներկա մարզիչները, ֆուտբոլային նախկին և ներկա պաշտոնյաները և այլն: Հիմնադրամն օժանդակելու է շահառուներին ծանր վիրահատությունների անհրաժեշտության դեպքում, տրամադրելու է աջակցություն սոցիալական նվազագույն պայմանների ստեղծման, նրանց առջև ծառացած խնդիրների լուծման համար:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստում խորհրդի նախագահ ընտրվեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Արամայիս Տոնոյանը: Հիմնադրամի տնօրեն նշանակվեց Վահագն Հարությունյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են հայկական ֆուտբոլի տարբեր սերունդների վետերան և գործող ֆուտբոլիստներ Սամվել Պետրոսյանը, Աշոտ Սահակյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Հակոբ Տեր-Պետրոսյանը, Արթուր Քոչարյանը, Արթուր Եդիգարյանը, Արաս Օզբիլիսը, ինչպես նաև ֆուտզալի վետերան ներկայացուցիչ Վաղարշակ Շահնազարյանը և կանանց ֆուտբոլի վետերան Նաիրա Թադևոսյանը:

Հայերեն

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը