Կանանց միջազգային մրցաշարի առաջին տուրի Հայաստան-Լիբանան հանդիպումը հետաձգվել է
1 րոպեի ընթերցում
![Կանանց միջազգային մրցաշարի առաջին տուրի Հայաստան-Լիբանան հանդիպումը հետաձգվել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1048192.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվող կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարի առաջին տուրի Հայաստան-Լիբանան հանդիպումը հետաձգվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ապրիլի 7-ին Հայաստանում կմեկնարկի Our Game կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարը։
Առաջնության բացման խաղում կանանց Հայաստանի ազգային հավաքականը պետք է մրցեր Լիբանանի ընտրանու հետ։ Վիզաների հետ կապված խնդիրների պատճառով Լիբանանի հավաքականի պատվիրակության ժամանումը Երևան հետաձգվել է։ Այդ իսկ պատճառով առաջին մրցափուլի Հայաստան-Լիբանան հանդիպումը ևս հետաձգվել է և կկայանա ապրիլի 8-ին՝ ժամը 13։00-ին,«Փյունիկ» մարզադաշտում։