Կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության վիճականությունը
1 րոպեի ընթերցում
![Կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության վիճականությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1048172.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայացել է երկրի գավաթի խաղարկության վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն հետևյալ զույգերը` «Ալաշկերտ»-«Նոա», «Արարատ»-«Արարատ-Արմենիա»: Հանդիպումների օրերի հետ կապված ոչինչ դեռևս հայտնի չէ:
Կայացել է նաև Ֆուտզալ Լիգա VBET Հայաստանի գավաթի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Մալաթիա» – «Գազպրոմ Արմենիա», «Նորք Մարաշ»– «Վան», «ԱԼՖԱ – «Սպորտինգ Երևան», «Վեգա »– «Քարվանսարա», «Ջոկեր» – «Էկո», «Վիլլ ՎՊՀ» – «Շահումյան», «Աջափնյակ» – «Էվրիկա», «Յունիբանկ» – «Արմավիր»: 1/16 եզրափակիչ փուլի հաղթողները 1/8 եզրափակչում կխաղան Ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլ դուրս եկած թիմերի հետ: