Դատարանը սանկցիա կիրառեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների և դատախազների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ապրիլի 2-ին քննվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի ու Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ դատավորի` նրանց վարքագիծը հանգեցրել է նախորդ երկու դատական նիստերը շարունակելու անհնարինությանը:

Դատարանը արձանագրում է, որ դատավարության ցանկացած մասնակից, այդ թվում՝ պաշտպանները և դատախազները, պարտավոր են պատշաճ ներկայանալ դատական նիստերին, գտնվել դատական նիստերի դահլիճում մինչև դատական նիստի ավարտը կամ մինչև ընդմիջում հայտարարելը և իրականացնել իրենց դատավարական պարտականությունները: Ինչ վերաբերում է մեղադրողների չներկայանալուն, դատարանը արձանագրեց, որ դատավարության ցանկացած մասնակից պարտավոր են պատշաճ ներկայանալ դատական նիստերին և միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը չի կարող ազատել վերը նշված պարտականությունները կատարելուց:

Դատարանը ոչ իրավաչափ է գնահատում պաշտպանների սույն թվականի մարտի 23-ի դատական նիստին դրսևորած վարքագիծը, ինչպես նաև մեղադրողների սույն թվականի մարտի 30-ին դրսևորած վարքագիծը:

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա նկատողություն»,- ասաց Աննա Դանիբեկյանը:

Մարտի 23-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատական նիստի ընթացքում լքել էին դահլիճը` գործով դատաքննության մեկնարկի մասին դատավորի հայտարարությունից հետո, իսկ մարտի 30-ին դատախազները չէին ներկայացել դատական նիստին, քանի որ նախապատրաստում էին ծավալուն միջնորդություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով դատական ակտի մասով:

Հայերեն Русский

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի 3 քաղաքացի է զոհվել

ՀՀ ԱԺ նախագահն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն անդրադարձել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն