Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. նիստին ներկա չէին դատախազները

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. նիստին ներկա չէին դատախազները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, քանի որ դատական նիստին ներկա չէր մեղադրող կողմը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավոր Դանիբեկյանը նշեց, որ բոլոր պաշտպաններից դատարանը ստացել է միջնորդություններ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1 մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով քրեական գործով վարույթը կարճելու մասին:

«Քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը պետք է քննարկվեր այսօրվա դատական նիստում, սակայն հաշվի առնելով, որ դատական նիստին չեն ներկայացրել մեղադրողները, այսօրվա դատական նիստում դատարանը հնարավոր չի գտնում քննարկել այս հարցը:

Միևնույն ժամանակ, դատարանը գործի քննությունը հետաձգում է սեղմ ժամկետով: Հաջորդ դատական նիստին կանդրադառնանք նշված հարցի քննարկմանը: Հաշվի առնելով, որ պաշտպան Կարեն Մեժլումյանը Հայաստանի Հանրապետությունից բացակայելու է ապրիլի 3-ից, հաջորդ դատական նիստը դատարանը կնշանակի ապրիլի 2-ին ժամը 13:00-ին»,- ասաց Դանիբեկյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը մարտի 30-ին մեկնարկած նիստում միջնորդել էր հետաձգել դատական նիստը՝ նշելով. «Մարտի 29-ի երեկոյան հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով դատական ակտը: Նկատի ունենալով, որ առկա է նշված որոշման հիման վրա դատարանի կողմից կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմի սահմանադրության համապատասխանության խնդիր և այդ կապակցությամբ դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէ, խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել և նշանակել ըստ նախապես որոշված ժամանակացույցի 2021 ապրիլի 6-ին»:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում