Հասարակական

Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր),մարտի 30-ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախորդ դատական նիստում հետաձգվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, քանի որ պաշպանները լքել էին նիստերի դահլիճը: Պատշպանները համաձայն չէի դատարանի որոշմանը`դատաքննության փուլին անցնելու վերաբերյալ: Նիստում դատարանը կանդրադառնա պաշտպանների վարքագծի քննարկմանը, որից հետո կլսեն մեղադրական ճառի եզրափակիչ մասը:

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանըհրապարակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է հենց այդ հոդվածով:

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում