Հայաստանն իսկապես գնահատում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից լինելը. ՀՀ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, և Հայաստանը իսկապես գնահատում է դա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Համաձայն չեմ, որ Հայաստանը և Հայաստանի արտաքին քաղաքականությունը կախում ունեն Ռուսաստանից: Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը, և մենք իսկապես գնահատում ենք այն, որովհետև ի վերջո պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ: Դա, կարող է, ոմանց դուր չի գալիս, բայց դա փաստ է: Հակառակ պարագայում մենք կունենայինք ամբողջովին այլ իրավիճակ»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանն ընդգծեց նաև, որ ՀԱՊԿ-ն կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի անվտանգային ոլորտում: Ըստ Այվազյանի` պատերազմի ընթացքում Հայաստանը տեղեկացրել է իրավիճակի վերաբերյալ, բայց չի դիմել ՀԱՊԿ-ին:

Հայերեն العربية English Français Русский

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով