Ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ մահվան սպառնալիքներ. Ռոմանոս Պետրոսյանը՝ վարչապետի անվտանգության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նորմալ է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը: «Մենք ունենք երկրի առաջին դեմքերի նկատմամբ իրականացված մահափորձի փաստերով հարուցված քրեական գործեր, մենք ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ մահվան սպառնալիքներ ուղղված երկրի առաջին դեմքերին և պետության անվտանգության համակարգը ենթադրում է առաջին դեմքերի անձնական կյանքի երաշխիքներ, անվտանգության ապահովում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց Պետրոսյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Վերանում ենք անձից, փողոցում քայլում է երկրի ղեկավարը, ԱԺ նախագահը և զուգահեռաբար հնչում են կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ: Հետևաբար` պետական անվտանգության ծառայությունը պետք է ապահովի այդ անձանց անվտանգությունը: Ժողովրդի վարչապետն անընդհատ ժողովրդի մեջ է: Նախորդ շաբաթ Արագածոտնում շրջել է ժողովրդի մեջ: Խնդրում եմ քաղաքական նեղ շրջանակներին, որոշակի օդիոզ դեմքերի նեղ շրջանակներին և իրենց հայտարարությունները չվերագրել ժողովրդին»,- ասաց նա:

Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ երբ տեսեք, որ ես թիկնապահների ու ոստիկանների թիկունքում եմ մնում, մեկ ժամ ավել չեմ մնա, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Դուք Հայաստանում մինչև Նիկոլ Փաշինյանի կառավարումը երբևէ նման իրավիճակ տեսե՞լ եք, երբ կոնկրետ, առարկայական, անձնական պիտակավորումներով վիրավորական տոների մեջ սպառնալիքներ հղեն երկրի ղեկավարին, և դա կոնկրետ հետևանքներ չունենա: Մենք հիշում ենք բազմաթիվ դեպքեր նախկին կառավարման շրջանում, երբ նմանատիպ զարգացումներն ունենում էին անդառնալի հետևանքներ տվյալ քաղաքացիների համար: Իսկ այսօր որևէ նման դրվագ չի կրող քննարկվել»:

Հայերեն

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար