Քաղաքականություն

Ռոմանոս Պետրոսյանը վստահ է, որ ընտրություններում գործող իշխանությունները կընտրվեն

1 րոպեի ընթերցում

Ռոմանոս Պետրոսյանը վստահ է, որ ընտրություններում գործող իշխանությունները կընտրվեն

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը վստահ է, որ ընտրություններում գործող իշխանությունները կընտրվեն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Պետրոսյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ոչ միայն հույս ունենք, այլ նաեւ վստահ ենք, որ ընտրվելու ենք: Այդ վստահությունը գալիս է հանրության շրջանում մեր ունեցած հեղինակությունից: Ես մարզերում, անտառտնտեսություններում, ազգային պարկերում շրջում եմ և գյուղաբնակ մեր հանրության մեջ դուրս եմ գալիս ու անձնական մակարդակով առանձնազրույց եմ ունենում: Ես լիարժեք զգում եմ մեր հանրության մի զգալի հատվածի աջակցությունը»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում