Տնտեսություն

Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց 2019 թ. հուլիսի 8-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, և հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրի վավերացմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության մարտի 18-ի նիստում:

Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում