ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունը պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների. մոտ օրերս կհրապարակվի արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ տեղեկությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
«Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների, այդ մասին մեկ անգամ չէ, որ ասել ենք։ Եվ այսօր-վաղը, կարծում եմ, արդեն որոշումը կհրապարակվի»,- ասաց նա։
Հարցին, թե դա կախված է Փաշինյան-Ծառուկյան հանդիպման արդյունքի՞ց, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց մեկ-երկու օրվա մեջ կլինի»։