Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. նիստին ներկա չէր Սեյրան Օհանյանը

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. նիստին ներկա չէր Սեյրան Օհանյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մարտի 9-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստին ներկա չէր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Վերջինիս պաշտպան Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց, որ նա վատառողջ է։

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակից Սեյրան Օհանյանի լսումները չեն կարող շարունակվել, նիստը հետաձգվեց մինչև մարտի 16-ը՝ ժամը 13:00-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում