Իվետա Տոնոյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպման ժամկետներին
1 րոպեի ընթերցում
![Իվետա Տոնոյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպման ժամկետներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1045255.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպումը պետք է կայանա կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«Քանի որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ նախատեսված չէ, իսկ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա քաղաքական խորհրդի նիստից հետո, տրամաբանորեն այսօր Գագիկ Ծառուկյան և Նիկոլ Փաշինյան հանդիպում նախատեսված չէ»,- ասաց Տոնոյանը:
Մարտի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով քննարկում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում դեռ չի կայացել: