Էդմոն Մարուքյանը կառավարությունում է՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին
1 րոպեի ընթերցում
![Էդմոն Մարուքյանը կառավարությունում է՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1045144.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ժամանեց կառավարություն՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանդիպումից առաջ Մարուքյանը հարցերի չպատասխանեց:
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: