ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու կողմերին զսպվածությանկոչ է արել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրոպայի խորհրդի կայքը, Բուրիչը նշել է, որ ուշադիր հետևում է Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և հանդարտության, զսպվածության և պատասխանատվության կոչ է անում։

«Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների սեղանի շուրջ և ժողովրդավարության ու օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան»,- ասված է Բուրիչի հայտարարության մեջ:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ստեղծված իրավիճակում օգնություն ցուցաբերելու համար Եվրոպայի խորհուրդը մնում է Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության տրամադրության տակ:

Հայերեն English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան