Տարածաշրջանային

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` կատարվածը որակելով որպես «հեղաշրջման փորձ»:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան դեմ է հեղաշրջման ցանկացած փորձի և անթույլատրելի է համարում զինվորականների կողմից Հայաստանում իշխանափոխության կոչեր անելը:«Երբ խոսքը հեղաշրջման մասին է, ապա մեր դիրքորոշումը պարզ է՝ մենք դեմ ենք նման քայլի», - ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին հենց փետրվարի 25-ին անդրադարձել էր Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում