Երևանում կվերաբացվի Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի վերածննդի օրվա առթիվ՝ փետրվարի 20-ին Երևանում պաշտոնապես կվերաբացվի Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը:

«Հայաստանի Հանրապետությունում՝ Արցախի կառավարության օպերատիվ շենքում, որը գործում է Երևանի Գ.Նժդեհի 23/1 հասցեում մեզ հատկացված 4 դասասենյակներում Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը գործում էր նաև պատերազմի ավարտից անմիջապես հետո: Ներկայումս կենտրոնը՝ Վանաձորում և Մասիսում գործող մասնաճյուղերի հետ միասին ունի շուրջ 312 սան: Ընդ որում՝ կենտրոնում գործող 39 խմբակներին հաճախում են ոչ միայն Հադրութից ու տարբեր բնակավայրերից տեղահանված ընտանիքների երեխաներ, այլ նաև Քաշաթաղից, Շուշիից և այլն: Ունենք նաև, կահավորման կարիք ունեցող մարզադահլիճ, որտեղ անցկացվում են բռնցքամարտի և պարի պարապմունքներ: Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բացմանը նախատեսում ենք մեր ուսուցիչների ու սաների ձեռագործ աշխատանքների,նկարների ցուցահանդես, վարպետաց դասեր և ցուցադրական պարապմունքներ,-մանրամասնեց Թամրազյանը:

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին