Մարիյասինը ցավով է հրաժեշտ տալիս Հայաստանին. Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 16-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ նախորդ տարիներին ՄԱԶԾ-ի հետ ՀՀ կառավարությունը արդյունավետորեն համագործակցել է բազմաթիվ ծրագրերով: Նկատի ունենալով Դմիտրի Մարիյասինի անձնական ներդրումը այդ ձեռքբերումներում՝ Տիգրան Ավինյանը նրան հաջողություններ է մաղթել նոր աշխատանքում:

Դմիտրի Մարիյասինը ներկայացրել է նախորդ տարիներին իրականացված ծրագրերի ընթացիկ վիճակն ու արդյունքները: Նա նշել է, որ ցավով է հրաժեշտ տալիս Հայաստանին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Հայաստանի հետ իր կապը պահպանվելու է, իսկ համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում հնարավոր է լինելու շարունակել:

Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերի ընթացքն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի համայնքներում իրականացվող ծրագրերին՝ ելակետում ունենալով համայնքների տեղական կարիքները հաշվի առնելու ու տարածքային համաչափ զարգացման սկզբունքները: Նկատի ունենալով համայնքներում քաղաքային միջավայրի զարգացման անհրաժեշտությունը՝ քննարկվել է նաև զբաղմունքի ու ժամանցի համայնքային կենտրոնների ստեղծման հարցը, որի հայեցակարգային մշակումը Կառավարության տնտեսական արձագանքման ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Օրակարգում են եղել նաև կլիմայի, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ոլորտներում առկա հարցերն և դրանց լուծմանը միտված ծրագրերը:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է փետրվարի 4-ին ՀՀ կառավարության նիստում հաստատված տնտեսական արձագանքման ծրագիրը՝ որպես դրա հիմնական նպատակ նշելով տնտեսության վերականգնումը: Փոխվարչապետը մատնանշել է այն ուղղությունները, որոնք պետք է վերափոխվեն առկա պահանջներին համապատասխան, ինչպես նաև առանձնացրել այն ոլորտները, որոնք նոր են և կարող են հետաքրքիր լինել ներդրողների համար՝ նպաստելով բիզնես միջավայրի ընդլայնմանը: Նա անդրադարձել է նաև այս բնագավառում կառավարության քաղաքականությանը, այդ թվում՝ բիզնեսին վերաբերող աջակցության ծրագրերին:

Կողմերը նախանշել են հետագա համագործակցության հնարավորությունները՝ քննարկելով հարցերի լայն շրջանակ՝ տեխնոլոգիական զարգացում, ռեսուրսների արդյունավետ կառավարում և օգտագործում, համայնքներում քաղաքային միջավայրի ձևավորում, հակակոռուպցիոն քաղաքականություն և հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներ: Փոխվարչապետը արտահայտել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը վերոնշյալ ոլորտներում տարվող քաղաքականությանը նոր թափ հաղորդելու հարցում՝ նկատի ունենալով, որ այն դրական ուղերձ է պարունակում առ միջազգային գործընկերներ, ինչպես նաև կարևոր պայման է ամուր պետություն կառուցելու համար:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան