Տաք փետրվարը հանգեցրել է ծիրանենու ծաղկման. Գագիկ Սուրենյանը՝ եղանակային փոփոխությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին տաք ձմեռը գրանցվել է 2018 թվականին, սակայն փետրվարին տաք օրերի տևողության և բացարձակ ցուցանիշներով, 2021 թվականի փետրվարը գերազանցում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նկատելով, որ այս անգամ ավելի շատ տաք օրեր են եղել: Նման տաք փետրվար գրանցվել է 1979 թվականին:

«Փետրվարի 1-ից մինչև այսօր ունեցել են տաք եղանակ, որը դեռ երկու օր էլ շարունակվելու է: Հանրապետությունում ունեցել ենք միջինը 8-10 աստիճանով կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան: Վերջին 4-5 օրերին, Արարատյան դաշտում, ինչու չէ Սյունիքի հովիտներում գրանցվել է +18 աստիճան, որը մոտ է պատմական առավելագույն արժեքներին»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Նա սոցցանցի իր էջում լուսանկար էր հրապարակել այն մասին, որ Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքում ծիրանենին ծաղկել է: Նախկինում նման բան չի արձանագրվել փետրվարի կեսերին: Այս շրջանում հոնի ծաղկում եղել է, բայց ծիրանենու՝ ոչ: Հաշվի առնելով, որ առաջիկայում օդի ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում, արդյո՞ք ցրտահարության վտանգ կա. հարցին ի պատասխան Գագիկ Սուրենյանը նշեց, որ այս պահին այն հատվածում, որտեղ ծիրանենու ծաղկում կա, դժվար զրոյից ցածր ջերմաստիճան գրանցվի: Մյուս հատվածներում պտղատուների ծաղկում չունենք, խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արարատյան դաշտին:

«Փետրվարի 18-ից օդի ջերմաստիճանը սկսում է իջնել, մինչև ամսի 20-ն իջնելու է, թե որքան կպահպանվի, այս պահին կդժվարանամ ասել: Կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, այս օրերի հետ համեմատ օդի ջերմաստիճանը 10-13 աստիճանով նվազում է: Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, լեռնային բնակավայրերում կգրանցվի ամենացածր ջերմաստիճանը՝ մոտ -10…-14»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Երևանում օդի ջերմաստիճանը շատ չի նվազի, կանխատեսվում է -4:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան