Էկրաններ կբարձրանա Սերժ Թանկյանի ու Հայաստանի հեղափոխության մասին պատմող Truth to Power ֆիլմը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին պատմող Truth to Power ֆիլմն էկրաններ կբարձրանա փետրվարի 19-ին։ Մինչ այդ Rolling Stone-ը հրապարակել է ֆիլմի վերաբերյալ կարճ տեսահոլովակ:

Հոլովակում Թանկյանն այցելում է Հոլիվուդի կենտրոնում գտնվող Լիթլ Արմենիա հայկական թաղամաս, ցույց տալիս հայկական դպրոցը, եկեղեցին, սրճարաններն ու ռեստորանները: Նա նշում է, որ ընտանիքն այստեղ է տեղափոխվել 1975 թվականին: «Սա բնակավայր էր, որտեղ հայեր կային ողջ աշխարհից»,- նշում է նա:

Ֆիլմը պատմելու է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության գործում երգչի ունեցած դերակատարման, ինչպես նաև նրա քաղաքացիական ակտիվության մասին:

«Բացառիկ հարցազրույցներով, արկածներով և Սերժի կողմից արված տեսանկարահանումներով Truth to Power ֆիլմը թույլ է տալիս դիտողներին ետնաբեմից տեսնել ինչպիսինն է միջազգային ռոք աստղը, ում հավատն առ երաժշտություն ոչ միայն հեղափոխեց մետալը, այլև համաշխարհային իրադարձությունները», - փաստագրական ֆիլմի մասին ասում է Oscilloscope Laboratories կինոընկերությունը:

Կինոընկերությունը նշում է նաև, որ իր ողջ կյանքի ընթացքում Թանկյանը պայքարել է հանուն սոցիալական արդարության: «Տասնամյակ շարունակվող նրա պայքարը՝ հանուն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման, ի վերջո հաջողության հասավ Սենատի կողմից: Կառավարություններն ատում են նրան, սակայն ժողովուրդը սիրում է»,- նշում է Oscilloscope Laboratories-ը:

Հայերեն English Русский

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ