Հասարակական

Ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն երեխայի համար համացանցի վտանգներից․ ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ ահազանգեր ծնողներից և ուսուցիչներից թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

«Բողոքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն համացանցի վտանգներից ու խնդիրներից։ Վերջերս, համացանցում լայն տարածում են գտել երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք անկառավարելի տարածում են ստացել ամբողջ աշխարհում և մեծ սպառնալիք են երեխաների, հատկապես՝ դեռահասության տարիքում գտնվող երեխաների առողջ զարգացման համար: Ցավոք, մեր երկրում նույնպես տարածում են գտել այդպիսի խաղեր։ Նշվածը պահանջում է երեխաների ծնողների, այլ օրինական ներկայացուցիչների, ուսուցիչների կողմից առավել մեծ ուշադրություն և զգոնություն, հստակ կանխարգելիչ միջոցներ, այդ թվում՝ ուղղված երեխաների համար թվային միջավայրում անվտանգության մեխանիզմների կատարելագործմանը:

Երեխաները նույնպես պետք է իմանան, թե ինչպես խուսափեն վտանգներից կամ ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ նորարարական տեխնոլոգիաների միջավայրը գրավիչ ազդեցություն ունի երեխաների վրա:

Թվային միջավայրում երեխաների պաշտպանության վերաբերյալ օգտակար խորհուրդներ երեխաներն ու նրանց ծնողները, ինչպես նաև ուսուցիչները կարող են գտնել «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցում, որն ընդունվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից: Տվյալ ուղեցույցը պարունակում է առաջարկություններ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների համար:

Ուղեցույցի հայերեն թարգմանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է դեռևս 2018 թվականին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար կազմակերպում է սեմինարներ ուսուցիչների համար՝ ուշադրություն դարձնելով թվային միջավայրում երեխաների անվտանգության վերաբերյալ ինֆորմատիկայի ուսուցիչների իրազեկվածության բարձրացմանը։ Այդ դասընթացներին արդեն իսկ մասնակցել է շուրջ 100 ուսուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թարգմանած «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» հայերեն ուղեցույցին կարող եք ծանոթանալ այսհղումով։

Հայերեն

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ