Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ խոշոր ընկերությունները ևս պետք է ցանկություն ունենան ներգրավել եվրոբոնդերի միջոցներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության կողմից եվրոբոնդերի թողարկման միջոցով 750 մլն դոլարի ներգրավումը կարևորում է նաև մասնավոր հատվածի համար: Այդ մասին Գրիգորյանը նշեց կառավարության նիստում:

«Կարծում եմ, որ մի կարևոր հանգամանք ևս պետք է արձանագրենք, որը վերաբերում է մասնավոր հատվածի խոշոր ընկերությունների և բանկերի հնարավորություններին: Ըստ էության, մենք այս քայլով բացահայտեցինք շուկայի կոնյունկտուրան, և իրենք նույնպես հնարավորություն և, կարծում եմ, ցանկություն պետք է ունենան ներգրավելու եվրոբոնդերի տեղաբաշխման միջոցներ արտաքին բաց շուկաներից:

Այդ իմաստով, այս քայլով մենք իրենց համար իրենց գործի կեսն արդեն արել ենք, որովհետև իրենց պարտատոմսերի գնահատման համակարգում այլևս երկրի ռիսկերը, առնվազն այս պահին, և՛ տնտեսական բոլոր միտումները, և՛ թրենդները բացահայտված են: Այսինքն՝ իրենց մնում է ուղղակի իրենց մասով ազդագրերը հստակ ձևակերպել և ներգրավել միջոցներ»,- ընդգծեց փոխվարչապետը:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն