Սոլոմոն Ուդոն պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուդո Սոլոմոն Իմե Իդիո Իմեին կտրվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 4-ի նիստի օրակարգում:

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Ուդո Սոլոմոն Իմե Իդիո Իմեին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2020 թվականի սեպտեմբերի 2-ի №207-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Ուդո Սոլոմոն Իմե Իդիո Իմեին և անհրաժեշտություն է առաջացել Ուդո Սոլոմոն Իմե Իդիո Իմեին տարկետում տալ 2021 թվականի ամառային զորակոչը, քանի որ Ուդո Սոլոմոն Իմե Իդիո Իմեինը հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում: Ֆուտբոլիստը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում»,- նշված է հիմնավորման մեջ:

Հայերեն

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից