Իրանի արտգործնախարարը Լավրովին ներկայացրեց Հայաստան և Ադրբեջան իր այցերի նպատակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան և Հայաստան տարածաշրջանային այց է կատարում, որպեսզի աշխատանքներ տարվեն այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Զարիֆն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում:

«Ես շատ ուրախ եմ շնորհավորել ձեզ, պարոն Պուտինին` Ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու առիթով: Ամեն դեպքում, մեր ընդհանուր մտահոգությունը նրանում էր, որ այդ հակամարտությունն ընթանում էր երկուսիս հարևանությամբ, լարում էր իրավիճակը, մարդիկ էին զոհվում: Իմ տարածաշրջանային այցի նպատակներից մեկն է` աշխատել այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարություններում»,- ասել է Զարիֆը:

Հունվարի 25-ին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցելել է Ադրբեջան, իսկ հունվարի 27-ին կժամանի Հայաստան:

Հայերեն English Français Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին