Սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ոչ-ոքի է ավարտել մենամարտը Նունյեսի հետ

1 րոպեի ընթերցում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ոչ-ոքի է ավարտել մենամարտը Նունյեսի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը երկրորդ ոչ-ոքին է գրանցել կարիերայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահագնում կայացած 8-ռաունդաոց մենամարտում ուժերն էր չափում Պանաման ներկայացնող Խոսե Նունյեսի հետ: Մենամարտն ավարտվել է մրցավարների ոչ-ոքի որոշմամբ:

Ավագյանը մենամարտից հետո դժգոհել է մրցավարների որոշումից. «Ամեն ինչ արել եմ հաղթանակի հասնելու համար: Մի քանի հարված եմ ստացել, որոնք կասեցրել եմ: Ես լավ մենամարտ եմ անցկացրել և արժանի էի հաղթանակի»,-ասել է հայ բռնցքամարտիկը:

Ավագյանը մինչ այս պրոֆեսիոնալ ռինգում տարել է 10 հաղթանակ և մեկն ավարտել էր ոչ-ոքի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում