Քաղաքականություն

Հայաստանի արտգործնախարարն Ադրբեջանին կոչ արեց հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ադրբեջանին կոչ արեց հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Այվազյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Ադրբեջանի այն հայտարարությանը, թե հայ պաշտոնյաներն իրավունք չունեն այցելել Լեռնային Ղարաբաղ:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի դրել և չի կարող դնել հայ պաշտոնյաների և արտասահմանյան գործընկերների, ցանկացած մարդու այցը Արցախ: Հետևաբար, մենք հրավիրում ենք ադրբեջանական կողմին` առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից և, եթե իսկապես պատրաստ են բնականոն հարաբերություններ հաստատել Հայաստանի ու Արցախի հետ, միասին աշխատել և սկսել բանակցությունները կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ»,- ասաց Այվազյանը:

Հունվարի 14-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մասնակցում էր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային քննարկմանը:

Հայերեն العربية English Français Русский

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ