ԱԺ-ն քննարկեց պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանն առնչվող օրենքում փոփոխության նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է օրենքի 5-րդ հոդվածում նոր բովանդակություն լրացնել՝ համաձայն որի պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:

«Այս առաջարկը բխում է այն հանգամանքից, որ չնայած որ նվազագույն աշխատավարձի մասին օրենքով 2020 թվականից Նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է, սակայն թե 2020-ին, թե 2021-ին բյուջեի մասին օրենքով չի նախատեսվում բազային աշխատավարձի բարձրացում: Եվ հետևաբար օրենքով գործող իրավակարգավորումը, որ բազային աշխատավարձը չի կարող ցածր լինել, քան նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը, չի համապատասխանում այսօրվա իրողություններին: Այսպիսով, որպեսզի համաձայնեցնենք Բյուջեի մասին ընդունված օրենքը և վարձատրությանն առնչվող օրենքը, առաջարկվում է այս փոփոխությունը»,-ասաց Քալաշյանը:

Միևնույն ժամանակ սահմանվում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը օրենքի 9-րդ հավելվածում 1.25, 1.29, 1.33, 1.37 գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների համար հիմնական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափից:

Հայերեն

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի և համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք բացահայտելու մասին

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով կալանավորվել են Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին

ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

Եվրոպական ինդեքսներ - 02/07/26

Ամերիկյան ինդեքսներ - 02/07/26