Միացյալ Նահանգներ

SpaceX-ն ուղեծիր է ուղարկել ԱՄՆ տիեզերական ուժերի հերթական գաղտնի առաքելությունը

1 րոպեի ընթերցում

SpaceX-ն ուղեծիր է ուղարկել ԱՄՆ տիեզերական ուժերի հերթական գաղտնի առաքելությունը

SpaceX ընկերությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ գաղտնի առաքելությունն է իրականացրել ԱՄՆ Տիեզերական ուժերի համար՝ USSF-259 առաքելության շրջանակում արձակելով Falcon 9 հրթիռը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրթիռի արձակման մասին ընկերությունը հրապարակում է արել X-ի իր էջում։

Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում գտնվող Վանդենբերգի տիեզերական ուժերի ռազմաբազայից։ Առաքելության վերաբերյալ տվյալները խիստ գաղտնի են։

Ամերիկացի փորձագետների գնահատմամբ՝ ենթադրաբար խոսքը Starshield արբանյակների խմբի մասին է, որոնք օգտագործվում են պաշտպանված կապի, դիտարկման և այլ ռազմական ու հետախուզական նպատակներով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում