Հասարակական

ՀՀ սահմանամերձ գյուղերում պատերազմի ավերածություններից տուժածներն արդեն ստացել են փոխհատուցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ համայնքներում ավերածություններից տուժած բոլոր այն քաղաքացիները, որոնք դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` արդեն ստացել են փոխհատուցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Արցախյան պատերազմի հետևանքով ավերածություններ են եղել նաև ՀՀ սահմանամերձ համայնքներում` Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչներին: Մարզպետարանների կողմից գույքագրում է իրականացվել: Բոլոր դիմած քաղաքացիներն արդեն ստացել են փոխհատուցում` յուրաքանչյուրն անհատական, ընդհանուր առմամբ տրամադրվել է մոտ 50 մլն դրամ: Այս պահին կա նաև ծրագիր քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և վիրավորների մասով»,- նշեց Առաքելյանը:

Նրա խոսքով` զոհերի ընտանիքներին տրվում է միանվագ փոխհատուցում` 5 մլն դրամի չափով, հաշմանդամություն ստացածներին` 1-3 մլն դրամ։

Ընդհանուր առմամբ դիմել է 71 քաղաքացի:

Հայերեն

Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Սիրիայի նոր դրոշը

ՀՀ ՊԵԿ նախագահն Իրանում կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր

Ռումինիայի Սահմանադրական դատարանը վիճարկել է 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարելու որոշումը

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Հայոց ցեղասպանությունից փրկվածներին նվիրված բացառիկ ցուցադրություն

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համար

Մահացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի զինծառայողը. ԱԱԾ նախնական տվյալներով՝ պատճառը նրան ամրակցված ինքնաձիգից կրակոցն է

Պեսկովն Ուիթքոֆի մոսկովյան այցն անվանել է մաքոքային դիվանագիտություն

Հնդկաստանում զգուշացրել են հնարավոր նոր ահաբեկչությունների մասին

ՀՀ-ում կներդրվի կենսաչափական անձնագրերի ժամանակակից և անվտանգ համակարգ