Աշխարհ

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Սիրիայի նոր դրոշը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Սիրիայի նոր դրոշը

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շեյբանին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում բարձրացրել է Սիրիայի Արաբական Հանրապետության նոր դրոշը՝ կանաչ-սպիտակ-սև գուներով և երեք կարմիր աստղերով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այդ գույների և աստղերի համադրությամբ դրոշն օգտագործվել է 1930-ականների սկզբից, երբ Սիրիան և Լիբանանը դարձան Ֆրանսիայի մանդատային տարածքներ Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Այդ նույն դրոշով 1946 թվականին Սիրիան դարձավ անկախ պետություն։ Այն օգտագործվում է սիրիական ընդդիմության կողմից 2011 թվականից։

Սիրիայի արտգործնախարարը Նյու Յորքում է, որտեղ կմասնակցի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։ Մինչ այդ, ալ-Շեյբանին մասնակցել է երկրի նոր դրոշի բարձրացման արարողությանը։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում