Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստին որոշեց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանին նշանակել փոխքաղաքապետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքոմ Մելքոմյանը ներկայացրեց իր կենսագրությունը, ինչից հետո նրան ուղղված հարցեր հնչեցին:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը դեմ արտահայտվեց թեկնածությանը, քանի որ Գայանե Մելքոմ Մելքոմյանը մասնագիտությամբ իրավաբան է և չի պատկերացնում նրան մշակույթի գծով փոխքաղաքապետի պաշտոնում:

«Իրականում պաշտոնը համակարգող և վերահսկող դեր ունի, դա է այդ պաշտոնի առաքելությունն ու դերը, որին ենթակա արդեն կան համապատասխան համակարգի ստորաբաժանումներ և կազմակերպություններ, որոնք ունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններն ու փորձառությունը: Հարկավոր է նրանց հետ աշխատելով վերհանել ոլորտի խնդիրները, ճիշտ թիրախներ սահմանել, դրանց լուծման ճանապարհային քարտեզ ունենալ և վերահսկել այդ նպատակների իրագործման այս ճանապարհը»,- նշեց Մելքոմ Մելքոմյանը:

Նա նշեց, որ մասնագիտությամբ իրավաբան լինելը չի խանգարի, հակառակը՝ շատ ավելի լավ կլինի, որ քաղաքապետն ունենա իրավաբան տեղակալ:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը հարցրեց՝ արդյոք Մելքոմ Մելքոմյանը հասցրել է վերլուծել իր իսկ համակարգման ոլորտների վիճակը և որոնք են լինելու առաջին քայլերը:

«Որոշակի ուսումնասիրություններ արել եմ, ինչպես նաև լինելով 2 տարվա ավագանու անդամ՝ զբաղվել եմ տարբեր ոլորտներով: Սակայն, բնականաբար այս պահին չեմ կարող պնդել, որ այս աշխատանքին անցնելիս գույքագրել եմ առկա բոլոր խնդիրները և դրանց լուծումներն էլ ունեմ»,- ասաց փոխքաղաքապետի թեկնածուն:

Որոշումն ընդունվեց 34 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

Հայերեն

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ, ԵՏՀ Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի փոխնախագահ

Ապրիլի 15-ի միջոցառումների անոնս

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անընդունելի են Իրանի համար․ Բաղայի

ՀՀ ՄՔԾ-ի Զանգերի կենտրոնը քաղաքացիներին մատուցելու է բարձր որակի ծառայություններ

Չինաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ համակարգել գործողությունները՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի

Հնդկաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են սկսում մաքսատուրքերի շուրջ

Կալասը հայտարարել է մինչև 2027 թ. պաղեստինցիներին 1,6 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ հատկացնելու մասին

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 226-ի

Ալժիրը վտարել է 12 ֆրանսիացի դիվանագետի

Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները ստորագրել են համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր