Երևան

Երևանում տների տանիքներում բռնկված հրդեհները մարվել են

1 րոպեի ընթերցում

Երևանում տների տանիքներում բռնկված հրդեհները մարվել են

Երևանում Սարի թաղ թաղամասի 5-րդ փողոցի երեք տների տանիքներում (150 քմ) ապրիլի 12-ին ժամը 01։40-ի սահմանում հրդեհներ  են բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։27-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել են տների տանիքների փայտե կառուցատարրերը և տներից մեկի բակում կուտակած տախտակները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում