Չինաստան

Չինաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ համակարգել գործողությունները՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի

2 րոպեի ընթերցում

Չինաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ համակարգել գործողությունները՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի

Չինաստանի իշխանությունները պատրաստ են համակարգել գործողությունները Եվրամիության հետ և համատեղ պաշտպանել միջազգային առևտրի կանոնները՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքային ճնշման։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Որպես պատասխանատու խոշոր տերություն՝ Չինաստանը ձեռնարկել է և կձեռնարկի վճռական միջոցներ՝ պաշտպանելու իր օրինական շահերը», - ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով Չինաստանի և ԵՄ-ի միջև դիրքորոշումների համակարգման վերաբերյալ լրագրողների հարցին

«Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրամիության հետ, որպեսզի համատեղ պաշտպանվեն միջազգային առևտրի կանոնները, ազնվությունը և արդարությունը»,- ասել է նա։

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր  185 երկրներից ներմուծումների վրա լրացուցիչ մաքսատուրքերի կիրառման մասին։ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափը Թրամփը հասցրել էր 125%-ի։ Ապրիլի 12-ից Պեկինը համարժեք  միջոցներ էր կիրառել ամերիկյան արտադրանքի ներմուծումների նկատմամբ։ Սպիտակ տունը դրանից հետո փոխել էր իր որոշումը՝ չեղարկելով չինական սմարթֆոնների, համակարգիչների և կիսահաղորդիչների արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների  և ինտեգրալ սխեմաների մաքսատուրքերը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում