Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատվածներում.
Պուշկինի փողոցի հ.50 հասցեի հարակից ճանապարհահատվածում,
Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ
Միաժամանակ, նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: