Երևան

Երևանում վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Երևանում վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 7-ին ժամը 12։52- ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 91/5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, բախվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Kia» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները․ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։17-ին։ Շտապօգնության աշխատակիցները տուժածներից մեկին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ մյուսը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում