Երևան

Երևանում վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը. բժիշկը մահացել է

1 րոպեի ընթերցում

Երևանում վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը. բժիշկը մահացել է

Երևանում շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով բժիշկը մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը: Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին»,- գրել է նախարարը:

Գրառման մեջ նշվում է, որ բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում