Կալասը հայտարարել է մինչև 2027 թ. պաղեստինցիներին 1,6 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ հատկացնելու մասին
1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մինչև 2027 թվականը 1,6 միլիարդ եվրո կհատկացնի Հորդանան գետի Արևմտյան ափի և Գազայի հատվածի պաղեստինցիներին աջակցելու նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ապրիլի 14-ին հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
«Մենք մեծացնում ենք աջակցությունը Պաղեստինի ժողովրդին: 1,6 միլիարդ եվրոն, որը մենք կհատկացնենք մինչև 2027 թվականը, կօգնի կայունացնել իրադրությունը Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայում»,- գրել է նա իր X սոցիալական ցանցում։
Կայա Կալասն ընդգծել է, որ ԵՄ-ն նպատակ ունի օգնություն ցուցաբերել ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև պաղեստինցի փախստականներին մարդասիրական օգնություն ու աջակցություն ցուցաբերելու հարցում